Այսօր լրանում է Սոխումիի անկման 29 տարին։ Քաղաքական շրջանակների ներկայացուցիչները, աբխազական պատերազմում զոհվածների հարազատները և շարքային քաղաքացիները հավաքվում են Հերոսների հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցում զոհվածների հիշատակին։
Վրաստանի պետական դրոշները խոնարհել են կառավարության, խորհրդարանի և այլ վարչական շենքերի վրա։
Աբխազիայում պատերազմը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել 13 ամիս 13 օր։ Տարբեր տվյալներով՝ զինված հակամարտությունների ընթացքում զոհվել է 10-30 հազար մարդ, ավելի քան 300 հազարը տեղահանվել է։
Սոխումիի անկումից 15 տարի անց՝ 2008 թվականի օգոստոսի 26-ին, Ռուսաստանը Աբխազիան ճանաչեց որպես «անկախ հանրապետություն»։