Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ ապրիլի 18-ից մայրաքաղաքի և Վրաստանի որոշ շրջանների մթնոլորտային օդում նկատվել է մասնիկների (PM10, PM2.5) պարունակության աճ, ինչը հիմնականում կապված է անդրսահմանային աղտոտվածության հետ և առաջացել է անապատային փոշու զանգվածների տարածմամբ հարավից, հարավ-արևմուտքից և հարավ-արևելքից։
«Անդրսահմանային աղտոտվածությունն արձանագրվում է տարվա որոշակի օրերի նմանատիպ սինոպտիկ իրավիճակում։
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ազգային բնապահպանական գործակալությունը շարունակում է օդի որակի մշտադիտարկումը՝ ավտոմատ կայանների միջոցով։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ Վրաստանում նման երևույթներ հաճախ են գրանցվում օդերևութաբանական որոշակի պայմաններում։ Վերջին անգամ անապատային փոշին Վրաստանն էր պատել մարտի 29-ին: