Այս տարվա երկրորդ եռամսյակում՝ մայիսից օգոստոս, տեխզննում չանցնելու համար 220 433 տուգանք է գրվել։ Այստեղից տեխզննում չանցնելու ամենամեծ թիվը (76 407) գրանցվել է Թբիլիսիում։

Մայրաքաղաքից հետո ամենաշատ (30786) տուգանքը տեխզննում չանցնելու համար արձանագրվել է Քվեմո Քարթլիում։ Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում արձանագրվել է 22 308 տուգանք, Իմերեթիում՝ 19 993, Կախեթիում՝ 10 908, Մցխեթա-Մթիանեթիում՝ 18 111: Սամցխե-Ջավախքում տեխզննում չանցնելու համար արձանագրվել է 7156 տուգանք, Գուրիայում՝ 5687, Սամեգրելոյում՝ 13 392, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 15 685։

Տեղեկացնենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակից տեխզննում չանցնելու համար տուգանքները կավելանան երեք, իսկ որոշ դեպքերում՝ երեքից ավելի անգամ։ Խորհրդարանն արդեն պատրաստել է «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է տուգանքների չափի ավելացում այն մեքենաների սեփականատերերի համար, ովքեր երթեւեկում են առանց պարտադիր տեխզննում անցնելու։

Այսօրվա դրությամբ, տեխզննում չանցնելու դեպքում օրենքով սահմանված տուգանքը կազմում է 50 լարի, որը մեքենայի սեփականատիրոջից գանձվում է տեխզննման ժամկետը լրանալուց հետո 1 ամսվա ընթացքում։