Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել եւս 95 հայ զինծառայողի մարմին:

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել 32 հայ զինծառայողի աճյուն:

ՀՀ անվտանգության խորհրդում ընդունված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի: