Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ախալքալաքում կայացավ Վրաստանի ֆուտբոլի առաջնության հերթական հանդիպումը։ «Աբուլը» հյուրընկալել էր Թբիլիսիի «Նորչի Դինամո 2016» թիմին:
Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ «Աբուլի»։ Մեկ գոլ խփեց Ռաֆիկ Պալոյանը, ևս երկու գոլ՝ Ռաֆայել Դարբինյանը։
Հաջորդ խաղը կկայանա սեպտեմբերի 22-ին Թբիլիսիում՝ «Վարկեթիլի-2» թիմի հետ։
Ընթանում է Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ մրցաշրջանը, Ախալքալաքի թիմն առաջին հորիզոնականներում է։