Ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված փոփոխություններով Վրաստանի Պաշտպանության նախարարության բյուջեն ավելանում է 80 մլն լարիով։

2022 թվականի պետական ​​բյուջեում կատարվելիք փոփոխությունների նախագծով ՊՆ հատկացումներն ավելացվում են 80.0 մլն լարիով և սահմանվում 1082.4 մլն լարիի չափով։

Ինչպես պարզաբանում է կառավարությունը, աճը հիմնականում պայմանավորված է պաշտպանական կարողությունների զարգացմամբ և նյութատեխնիկական ապահովման ծախսերի անխոչընդոտ ֆինանսավորմամբ։

Հարկ է նշել, որ Վրաստանի կառավարությունն արդեն խորհրդարանին է ներկայացրել 2022 թվականի պետական ​​բյուջեի փոփոխության նախագիծը։ Խորհրդարանի բյուրոն այսօրվա նիստում հաստատել է բյուջեի փոփոխությունների քննարկման ժամանակացույցը, ըստ որի՝ բյուջեի նախագիծը կքննարկվի խորհրդարանական բոլոր հանձնաժողովներում ու խմբակցություններում։

Հանձնաժողովներում քննարկումների գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ին։ Խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ամփոփիչ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, իսկ փոփոխությունները հաստատման կներկայացվեն հոկտեմբերի 3-ին՝ նստաշրջանային շաբաթվա ընթացքում։