Հասարակություն 14 Նոյեմբերի, 2023 • Նինոծմինդայի մունիցիպալիտետը 694 հազար լարիով կդառնա ավելի լուսավոր

Նինոծմինդայում և մունիցիպալիտետի 28 գյուղերում տեղադրվում է գիշերային փողոցային լուսավորություն։ Այս աշխատանքների համար Նինոծմինդայի մունիցիպալիտետը հատկացրել է 817 936 լարի։ Աշխատանքների կատարման մրցույթը 694 հազար լարիով շահել է «Վիդիսի» ընկերությունը:

Ծրագրի ֆինանսավորման մեծ մասը կատարվում է պետական ​​բյուջեից, իսկ մնացած մասը ինքնաֆինանսավորվում է Նինոծմինդայի
մունիցիպալիտետի կողմից: Ծրագիրը երկամյա է և կիրականացվի 2023 և 2024 թվականներին։

Ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 8-ին։ Պայմանագրի ժամկետը լրանում է 413 օրից։

Լուսավորություն կանցկացվի Նինոծմինդայի թիվ 1 փող.-ում, Գաձա, Սաղամո, Ջիգրաշեն, Դիլիֆ, Ղուլալիս, Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա, Մեծ Խանչալի, Կաթնատու, Փոքր Խանչալի, Փոկա, Վլադիմիրովկա, Հեշտիա, Թորիա, Ուջմանա, Գորելովկա, Օրլովկա, Նամզարա, Խորենիա, Ղաուրմա, Սպասովկա, Սաթխա, Օրոջալար, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Տամբովկա, Ռադիոնովկա գյուղերում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝