Շուտով կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարին, և արդեն հայտնի են մի քանի նորություններ, որոնք վերաբերվում են հանրակրթական հաստատություններին, աշակերտներին և ուսուցիչներին:
«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ այն երեխաները, ովքեր մինչև հոկտեմբերի 1-ը 6 տարեկան կդառնան, ապա կարող են սեպտեմբերին հաճախել դպրոց:
Կրթության նախարարի որոշմամբ առաջին դասարանցիները կսովորեն շախմատ, դպրոցում պարտադիր կլինի շախմատի դասավանդումը, եթե ունեն համապատասխան պատրաստվածություն ունեցող ուսուցիչ:
10-րդ դասարանի աշակերտները կունենան և կսովորեն նոր դասագրքերով:
10-րդ դասարանում պատմություն առարկան կբաժանվի երկու մասի՝ «Պատմություն» և «Վրաստանի պատմություն»
Միջնակարգ դասարաններում կավելացվի պարտադիր նախագծերով ուսուցումը հետևյալ 4 առարկաներից՝ քաղաքացիական կրթություն, երաժշտություն, կերպարվեստ և կիրառական արվեստ:
2022-2023 ուսումնական տարվանից դպրոցներում աստիճանաբար կանցկացվի բժշկական ժամ, և տարրական դասարանների աշակերտները կստանան պաշտպանության և անվտանգության մասին անհրաժեշտ տեղեկատվություն։ Բժշկական տեսանկյունից, բացի երեխաների հետ գործ ունենալուց, դպրոցի բժշկին հանձնարարվելու է քննարկել նաև կրթական հարցեր։