Չինաստանի կարգավորիչը հաստատել է COVID-19-ի դեմ ռնգային պատվաստանյութը՝ որպես խթանիչ դեղաչափ։ Արդյունքում, այն համավարակի սկզբից ի վեր ներարկային պատվաստանյութի առաջին այլընտրանքն է։ Այս մասին գրում է Վրաստանի հանրային հեռարձակողը:
Նոր պատվաստանյութի միայն մեկ քթային ներքաշումն ապահովում է հզոր պաշտպանություն COVID-19-ից։ Այս մասին հայտնում է չինական պատվաստանյութ արտադրող CanSino ընկերությունը։
Ռնգային պատվաստանյութը պարունակում է նույն բաղադրիչները, ինչ մյուս չինական պատվաստանյութերը, սակայն ցանիչն այն վերածում է աերոզոլի:
Ինչպես COVID-19-ի դեմ ամերիկյան պատվաստանյութերը, CanSino-ի բանաձևը պարունակում է գենետիկական նյութի հավելվածներ, որոնք օգնում են մարմնին ճանաչել վիրուսը:
Moderna և Pfizer պատվաստանյութերը անմիջապես ներարկում են այս նյութը, մինչդեռ CanSino պատվաստանյութն օգտագործում է սովորական մրսածության վիրուսի ավելի անվտանգ տարբերակը՝ կորոնավիրուսի մասին տեղեկություններ հաղորդելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ CanSino պատվաստանյութի մեկ դեղաչափը 92%-ով արդյունավետ է COVID-19-ի սուր ձևի դեմ և 58%-ով արդյունավետ է հիվանդությունից լիարժեք պաշտպանվելու համար։
Դրա կլինիկական փորձարկումները որպես խթանիչ դեղաչափ (ներարկվող պատվաստանյութի մեկ դեղաչափից հետո) ցույց են տվել, որ այն նույնքան արդյունավետ է, որքան Sinovac պատվաստանյութի երկու դեղաչափերը:
Սփրեյ-պատվաստանյութն ուժեղացնում է քթի լորձաթաղանթի և վերին շնչուղիների պաշտպանությունը, որի միջոցով վիրուսը ներթափանցում է օրգանիզմ:
Շարունակեք կարդալ այստեղ՝ 1TV.gecovi