նորություններ 29 Մայիսի, 2026 • Ռումինիան փակել է ռուսական հյուպատոսությունը և հյուպատոսին հայտարարել «պերսոնա նոն գրատա»

Ռումինիան փակել է Կոնստանցայում գտնվող ՌԴ հյուպատոսությունը և Ռուսաստանի հյուպատոսին հայտարարել է «պերսոնա նոն գրատա»։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը Գերագույն ազգային պաշտպանության խորհրդի նիստից հետո։

«Մենք գիտենք անօդաչու թռչող սարքի թռիչքի հետագիծը, գիտենք, թե որտեղից է այն եկել Ուկրաինայի միջով և որտեղից է մտել Ռումինիա։ Այն Ուկրաինայում թիրախների դեմ ուղարկված 43 անօդաչու թռչող սարքերից մեկն էր», — նշել է Նիկուշոր Դանը։

Ռումինիայի սահմանային Գալաց քաղաքում անօդաչու թռչող սարքը բախվել է 10-հարկանի բնակելի շենքի, որի հետևանքով տուժել է երկու մարդ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը ռուսական է։

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն արձագանքել է միջադեպին։ Նա հայտարարել է, որ Ռումինիան կձեռնարկի անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ՝ ի պատասխան օդային տարածքի այս լուրջ խախտման։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝