ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում է նշանակվել Դավիթ Բաքրաձեն։ Կախա Իմնաձեն հետ է կանչվել դեսպանի պաշտոնից և այսուհետ կզբաղեցնի Կանադայում Վրաստանի դեսպանի պաշտոնը։
Կախա Իմնաձեն ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր սկսած 2013 թվականի հուլիսից։
«Ես հպարտությամբ եմ հեռանում Նյու Յորքից՝ ՄԱԿ-ում Վրաստանի ունեցած ներդրման համար։ Հաջողություն եմ մաղթում Դավիթ Բաքրաձեին։
Անհամբեր սպասում եմ պարտականություններիս կատարմանն Օտտավայում, որտեղ կշարունակեմ հարգելի Կոնստանտին Քավթարաձեի սկսած աշխատանքը՝ Վրաստան-Կանադա բարեկամության և համագործակցության խորացման ուղղությամբ»,- գրել է Իմնաձեն իր թվիթերյան էջում։
Դավիթ Բաքրաձեն 5 տարի Ամերիկայում Վրաստանի դեսպանն է եղել: