Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ախալքալաքի քաղաքային լողավազանում անցկացվել են լողի մրցումներ՝ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների միջև։

DSC_1393

Ախալքալաքի քաղաքային լողավազանում մրցաշարին դեռ վաղուց էին պատրաստվում։ Թվով 32 տղա և 4 աղջիկ լողորդներ մրցում էին տարբեր ոճերում և տարիքային տարբեր կատեգորիաներում։

Առաջնությանը հետևել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, ովքեր շնորհավորել են և նվերներ հանձնել հաղթողներին։

DSC_1426

DSC_1442

Հաղթողները ստացել են գավաթներ, մեդալներ, նվերներ ու պատվոգրեր։

DSC_1531

DSC_1554

Շատերն են գնացել հետևելու և աջակցելու երեխաներին, նրանք մրցումներին հետևել են պատշգամբից։