Վրաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին կպահպանվի բարձր ջերմաստիճանը։ Բացի այդ, օդերևութաբանական կանխատեսումներով ուժեղ քամիներ են սպասվում:

Առաջիկա օրերին արևելյան Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ և արևելյան քամու ուժգնացում՝ քամու արագությունը կհասնի 20-25 մ/վրկ: Արևմտյան Վրաստանում սպասվում է բարձր ջերմաստիճան։ Օգոստոսի 22-23-ին կդիտվի մինչև +39 աստիճան տաքություն, իսկ օգոստոսի 24-ին օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի։ Միաժամանակ սպասվում է արևելյան քամու ուժգնացում: