Հանրային առողջապահության կենտրոնում այսօր կորոնավիրուսի հինգ արագ թեստ է կատարվել, որոնցից ոչ մեկը չի հաստատել COVID-19-ի առկայությունը։ Երեկ 10 թեստից դրական պատասխան է ցույց տվել 2-ը։
Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրենի խոսքով, դեպքերն իրականում ավելի շատ են, մարդիկ ուղակի չեն դիմում թեստավորման համար։ Պլանային թեստավորումներն այս պահին անցկացվում են միայն օգոստոսի 6-ին թեստավորված մանկապարտեզների դաստիարակների համար, և 116 աշխատողներից միայն մեկի մոտ է եղել դրական։