Վրաստանում օդի բարձր ջերմաստիճանը՝ +34, +39 աստիճան, կպահպանվի մինչև օգոստոսի 19-ը: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն, օգոստոսի 15-ին` լեռնային շրջաններում օդի բարձր ջերմաստիճանին զուգընթաց, տեղ-տեղ սպասվում է ուժեղ քամի:
Գործակալության տվյալներով՝ օդի բարձր ջերմաստիճանը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել անտառային հրդեհների առաջացման համար։