2022 թվականի հունիսի ամփոփ տվյալներով՝ Վրաստանում գնաճը 12,8 տոկոս է կազմել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրության ծառայությունից:

Գնաճի ամսական ինդեքսի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի. հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների գների փոփոխությունները: Այս խմբում արձանագրվել է 2,3 տոկոս գնաճ, որն արտացոլվել է ամսական գնաճում 0,1 տոկոսային կետով:

Պարենային ապրանքների և ոչ ոգելից խմիչքների խմբում գնաճը կազմել է 0,1 տոկոս, որն արտացոլել է ամսական գնաճում 0,08 տոկոսային կետով։

Միրգ և խաղող (2,2 տոկոս), սուրճ, թեյ և կակաո (1,2 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (1,0 տոկոս), ձեթ և ճարպ (0,9 տոկոս): Միաժամանակ նվազել են բանջարեղենի գները (- 4,2 տոկոս):

Ալկոհոլային խմիչքների գներն աճել են 1,4 տոկոսով:

Առողջապահություն խմբում գները նվազել են 0,4 տոկոսով, ինչը ընդհանուր ցուցանիշում արտահայտվել է -0,04 տոկոսային կետով։ Բժշկական ապրանքներ, սարքավորումներ և սարքեր ենթախմբի գների նվազում է գրանցվել (-0,8 տոկոս)։