Փարիզում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի 102 կգ քաշային կարգում Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն դարձավ ոսկե մեդալակիր։
Նրա արդյունքը 470 կգ էր (պոկում վարժությունում՝ 215 կգ, հրում վարժությունում՝ 255 կգ):
Երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը, ով ցույց տվեց 467 կգ (պոկում վարժությունում՝ 215 կգ, հրում վարժությունում՝ 252 կգ) արդյունք։ Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, դարձավ բրոնզե մեդալակիր՝ 461 կգ (պոկում վարժությունում՝ 218 կգ, հրում վարժությունում՝ 243 կգ)։
30-ամյա Տալախաձեն դարձավ օլիմպիական եռակի չեմպիոն։ Նա առաջին վրացի մարզիկն է, ով նման արդյունք է ցույց տվել։
2016-ին Ռիո դե Ժանեյրոյում և 2020-ի խաղերում Տալախաձեն շատ վստահ հաղթանակներ տարավ՝ ամեն անգամ նոր համաշխարհային ռեկորդներով։ Ընդհանուր առմամբ նա 23 համաշխարհային ռեկորդ է սահմանել 105 կգ-ից բարձր և 109 կգ-ից բարձր քաշային կարգերում։
Նա նաև յոթ հաղթանակ է գրանցել աշխարհի առաջնություններում, և ևս յոթը՝ Եվրոպայի առաջնություններում։
Այժմ Վրաստանի հավաքականն ունի վեց մեդալ։ Վրաստանի հավաքականը մեդալների ընդհանուր քանակով 24-րդ տեղում է։
Օլիմպիական խաղերի եզրափակիչ օրը՝ օգոստոսի 11-ին, ոսկե մեդալի համար կպայքարի վրացի ազատ ոճային ըմբիշ, մինչև 97 կգ քաշային Գիվի Մաճարաշվիլին։