Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ունեցած տեխնիկայի կայանման համար քաղաքապետարանը նոր շենք է տրամադրել։ Հիմա ընթանում է շենքի վերանորոգման աշխատանքները, որի ավարտին Կենտրոնի ունեցած 12 միավոր տեխնիկան կտեղափոխվի այդ շենք, բայց գլխավոր վարչական գրասենյակը կմնա նույն վայրում։

IMG_4812

Քաղաքապետարանը նախկին գյուղտեխնիկայի շենքը տրամադրել է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնին: Էլեկտրոնային մրցույթին մասնակցել է չորս ընկերություն, մրցույթը հաղթել է ՍՊԸ «Էի թի վի»-ին՝ 496 990 լարի արժողությամբ։

«Յուրաքանչյուր աշխատակից մեքենան իր դուռն էր կանգնեցնում, հիմա արդեն կենտրոնի բոլոր մեքենաները կկայանվեն մի տեղում։ Վերանորոգում է կատարվում, երբ ավարտվեն աշխատանքները, այդ ժամանակ արդեն մեր տեխնիկան այնտեղ կկայանվի», – ասում է Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը:

IMG_4815

Աշխատանքները սկսվել են մոտավոր երկու շաբաթ առաջ և, ըստ պայմանագրի՝ կշարունակվեն մինչև նոյեմբերի 16-ը ներառյալ։

Սպասարկման կենտրոնը ունի 12 միավոր տեխնիկա, որից երեքը այսօրվա դրությամբ անսարք վիճակում են։