Անցած 6 ամիսների ընթացքում Հարավային Կովկասի երկրների տնտեսությունները ենթարկվեցին ծանր սթրեսների և տատանումների։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը երեք երկրներից յուրաքանչյուրին կանգնեցրել է նոր մարտահրավերների առջև՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով:

Վեցամսյա պատերազմը աղետ ու ողբերգություն դարձավ ոչ միայն Ուկրաինայի, այլև հենց Ռուսաստանի ու ողջ աշխարհի համար։ Պատերազմը չէր կարող չազդել Հարավային Կովկասի երկրների վրա, այս եռյակի յուրաքանչյուր երկիր ունի իր քաղաքական և տնտեսական վեկտորը, բայց մի բան ընդհանուր է այս երկրների համար՝ բոլորը, մեկն ավելի շատ, մյուսն ավելի քիչ, գտնվում են Ռուսաստանի ուշադրության և ճնշման տակ, այդ թվում՝ տնտեսական իմաստով։ «Ռոնդելի» հիմնադրամի տնտեսագետ, քաղաքագետ Լադո Պապավայի կարծիքով՝ կախվածության մասին միանշանակ խոսել հնարավոր չէ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի կախվածության մասին է խոսքը։

«Ինչ նկատի ունենք, էներգետիկ ռեսուրսներ, ցորեն, հացահատիկ՝ պարենային ռեսուրսներ, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրները տարբեր կախվածություններ ունեն: Էներգետիկ տեսանկյունից Ադրբեջանն ընդհանրապես կախված չէ Ռուսաստանից, քանի որ Ադրբեջանն ունի իր սեփականը, իսկ Հայաստանի տնտեսությունը դեռ մինչև այս բոլոր իրադարձությունների մեկնարկը գործնականում ձեռք էր բերվել ռուսական ընկերությունների կողմից: Հայաստանում խոշոր օբյեկտները գտնվում են ռուս խոշոր ձեռնարկատերերի վերահսկողության տակ՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական: Վրաստանի համար դա շատ կարևոր է, նախևառաջ Ռուսաստանից հացահատիկ և ցորեն է ներկրվում, հետևաբար, խոսելով կախվածության մասին՝ յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրն ու այս երկրների առանձնահատկություններից ելնելով ընդհանրական կախվածության մասին անհնար է խոսել»,- ասում է նա։

GSAC-ի քաղաքագետ Գելա Վասաձեի խոսքով, Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ են ժամանել հսկայական թվով մարդիկ, ովքեր ֆինանսներ ունեն, ինչը նպաստել է ազգային արժույթների ամրապնդմանը։

«Ինչ վերաբերում է կախվածությանը, ապա եթե վերցնենք ոլորտային մասով, ապա պարզ է՝ Հայաստանը, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ռուսական շուկան շարունակում է մնալ հիմնական և առաջնահերթ, սկզբունքորեն ոչ մի նոր բան չկա, մինչդեռ Վրաստանն ու Ադրբեջանը ունեն վաճառքի հիմնական շուկաները, այսպես թե այնպես, Եվրամիությունն է, քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը միայն գյուղմթերք են արտահանուն Ռուսաստան, մնացած հումքը և այլն ուղարկվում է արևմուտք՝ ԵՄ։ Ադրբեջանում նավթն է, գազը, Վրաստանն ունի ֆեռոհամաձուլվածքներ, մանգան։ Իրականում, ով ծանոթ է Վրաստանի տնտեսությանը, մտածում է, որ մեզ համար գլխավորը գինին ու զբոսաշրջությունն է… Բոլորին խորհուրդ եմ տալիս նայել վիճակագրությանը, շատ կզարմանաք։ Վրաստանը նույնպիսի հումքային երկիրն է, ինչպես բոլոր մնացածը»,- ասում է նա։

Գելա Վասաձեն նշում է, որ դեռ չի զգացվում, որ այս երկրների համար ռուսական շուկան կրճատվում է։

«Ուրիշ բան, որ բոլորը քաջ հասկանում են, որ ռուսական շուկան դեռ այդքան կտրուկ չի նվազել, բայց կշարունակի անկում ապրել։ Համենայն դեպս Հայաստանում և Ադրբեջանում դա հաստատ հասկանում են։ Չգիտեմ՝ Վրաստանը դա հասկանում է, թե ոչ։ Քանի որ բիզնեսը, որը կապված է Ռուսաստանի հետ, դա ևս կապված է իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասում է Գելա Վասաձեն։

Վերջին 6 ամիսների ընթացքում փորձագետները դրական կանխատեսումներ չեն ունեցել համաշխարհային տնտեսության համար։ Նրանց կարծիքով՝ իրավիճակը, որը ստեղծվել է Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների պատճառով, կազդի Հարավային Կովկասի երկրների տնտեսությունների վրա, և դա ժամանակի ընթացքում էլ ավելի կազդի տեղական տնտեսությունների վրա։