Վրաստանի արդարադատության նախարարությունը դիմում է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեին, խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Խունդաձեին, հանրության համար գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով, իրականացնել Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքների մոնիտորինգ:
«Մեր նպատակն է, որ հասարակությունը ունենա ամբողջական, համապարփակ և օբյեկտիվ տեղեկատվություն Միխեիլ Սաակաշվիլիի իրավական վիճակի և առողջության մասին: Մենք խնդրում ենք, խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեին և խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Խունդաձեին՝ վերահսկել բանտարկյալի իրավունքների պաշտպանությունը` գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար: Դիմում ենք նաև Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային համագործակցության համար», – ասված է հայտարարության մեջ:
Նրանք դիմել են նաև բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեին՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերլուծելու համար ստեղծել բժիշկների բազմաֆունկցիոնալ խումբ:
«Բժիշկների խմբի նպատակն է լինելու պարբերաբար վերահսկել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում համապատասխան հանձնարարականներ ներկայացնել», – առաջարկում են Արդարադատության նախարարությունից: