Հունիսին հանդիսավոր կերպով բացվեց Դաշբաշի կիրճի «Ադամանդե կամուրջը»։ Զբոսաշրջիկները բացի կամրջի գեղեցկությամբ հիանալուց, կարող են զիփլայն նստել, իսկ բարձրակարգ ռեստորանում ճաշել դեռ չեն կարող… Այս օրերին զբոսաշրջիկների պակաս չի զգացվում, բայց զբոսաշրջիկները Դաշբաշում առերեսվում են մի շարք անհարմարությունների հետ:

shinararutyun

Առաջին հայացքից իդեալական թվացող «Ադամանդե կամուրջի» մոտ կարծես ամեն ինչ նորմալ է, ճանապարհը, ենթակառուցվածքները: Սակայն այդտեղից դեպի ջրվեժ տանող ճանապարհի միայն մի հատվածն է նորոգած, աստիճաններով, ցանկապատներով: Ընդամենը մեկ ամիս է անցել այս զբոսաշրջային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունից, սակայն սալահատակն արդեն քանդվում է, զբոսաշրջիկները ստիպված են լինում լինում կիզիչ արևի տակ քայել կավահողի վրայով:

kav

chanaparh

Նորակառույց այս ճանապարհի մի հատվածում բետոնե սյուներ են:

Ժայռը ցանկապատել են, բայց արդեն քարաթափում է եղել, որն այդպես էլ մնացել է:

qandvac chana-parh

qar u tsar

JNEWS-ի հետ զրույցում զբոսաշրջիկները նշում են՝ չնայած անհարմարություններին իրենք գոհ են, արժե այդ գեղեցկությամբ հիանալու համար անցնել այդ դժվարությունների միջով:

Դաշբաշի ջրվեժ հասնելու համար բավականին երկար ճանապարհ է անհրաժեշտ հաղթահարել, որտեղ հանգստանալու համար ընդամենը երկու նստարան և մի տաղավար կա, իսկ զուգարան չկա։

hangstanal

Առաջին հայացքից էլ պարզ երևում է, որ շինաշխատանքները հապճեպ են արվել:

qandvac

hogh

Հիշեցնենք, որ դաշբաշի «Ադամանդե կամրջի» կառուցման համար ծախսվել է 120 մլն լարիի (40 մլն դոլար)։ Շինարարությունն սկսվել էր 2019 թվականից:

Դաշբաշիի տարածք մուտքը վճարովի է։ Տոմսի ստանդարտ արժեքը 49 լարի է։ Վրաստանի քաղաքացիների համար գործում է 40% զեղչ։ Օտարերկրյա քաղաքացի երեխաների համար տոմսը (3-ից 12 տարեկան) 34 լարի է, իսկ Վրաստանի քաղաքացիների համար՝ 19 լարի։ Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է։

dashbash