Զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակել է նոյեմբեր ամսվա վիճակագրական տվյալները։ Այսպիսով՝ 2022 թվականի 11 ամիսներին Վրաստան է այցելել 4 862 247 միջազգային այցելու, իսկ Վրաստանում ապրում է 3 709 000 մարդ:
Այս թիվը 185,5% ավելի է, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Համեմատած 2019 թվականի հետ, այդ ցուցանիշը վերականգնվել է 55,9 տոկոսով:
Միջազգային այցելուներից 3 348 333-ը Վրաստան են եկել զբոսաշրջային նպատակներով: Այս թիվը 133,7%-ով ավելի է, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Վերականգնումը 2019 թվականի համեմատ կազմում է 70,2 տոկոս:
Մեկ ամսում Վրաստան է այցելել 471 165 միջազգային այցելու, որից 299 605-ը՝ զբոսաշրջային նպատակներով: