Հեռավոր Լոմատուրցխ, Բուռնաշեթ և Ազավրեթ գյուղեր հասնելը դժվար փորձություն էր ոչ միայն ձմռանը, երբ ճանապարհը ձյունով էր ծածկված, այլ նաև ամռանը։ Այժմ այս գյուղեր հասնելը դարձել է շատ ավելի հարմարավետ և արագ։
Այս վայրեր հասնելու համար նախկինում ժամեր էր պահանջվում, բայց այժմ ճանապարհը տևում է մոտ 40 րոպե։ Նշյալ երեք գյուղերից Լոմատուրցխ ես շրջվում՝ ճանապարհն այս հատվածում ասֆալտապատված չէ, սակայն մի փոքր այն կողմ սկսվում է ասֆալտապատ ճանապարհը: Սակայն այստեղ ևս ասֆալտապատ ճանապարհն ընդհատվում է Բուռնաշեթի գյուղական դպրոցի մոտ։ Ինչո՞վ է պայմանավորված նման ընտրական աշխատանքը՝ պարզաբանում է Ախալքալաքի քաղաքապետը։ Նրա խոսքով, վերջնական Ազավրեթ գյուղ տանող ճանապարհը կասֆալտապատվի փուլ առ փուլ։
«Ես կբացատրեմ, թե ինչու է բաց թողնվել այս հատվածը։ Մենք Բուռնաշեթի կողմից մտանք, որ Լոմատուրցխի կողմից մտնելիս այդքան բեռնատար տեխնիկան ասֆալտը չփչացնի: Այսինքն՝ այս հատվածը, որը բաց է թողնվել, երկու կողմերից կմիացվի ասֆալտապատ հատվածին»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի՝ այս աշխատանքներն իրականացնում է «Արալի» շինարարական ընկերությունը։ Այս տարի նախատեսվում է բարեկարգել Լոմատուրցխից Բուռնաշեթ գյուղի դպրոց տանող ճանապարհը։ Այս նախագծում տեղական բյուջեի մասնաբաժինը կազմում է 28 852 լարի, իսկ տարածաշրջանային հիմնադրամինը՝ 548 182 լարի։ Ընդհանուր առմամբ, 1100 մետր երկարությամբ ճանապարհ կվերականգնվի, որի բյուջեն կազմում է 577 034 լարի:
Սա երկարաժամկետ անցումային նախագիծ է։ Ազավրեթ, Բուռնաշեթ և Լոմատուրցխ տանող ճանապարհի վերականգնումն ամբողջությամբ կարժենա 1 235 975 լարի, այս ճանապարհի երկարությունը 1 990 մետր է։ Այս պահին ասֆալտապատումը եզրափակվում է ընդամենը 1100 մետրով։ Մնացածը կշարունակվի հետագայում։
Բնակիչները նշում են, որ շատ ուրախ են ճանապարհի համար։
«Ընդհանուր առմամբ շատ լավ է: Մենք այնքան ուրախ ենք, որ վերջապես ասֆալտապատեցին: Մեքենաները նորմալ անցնում են։ Փոշի չկա։ Միայն անցողակները չեն սարքվել։ Միգուցե աշխատանքները դեռ չեն ավարտել, ես չգիտեմ։ Պարզապես անցողակները մոտ 10 մետր են, ցանկացած վայրում այդպես է: Նույնիսկ այնտեղ, որտեղ ոչ բնակելի վայրեր են: Անկեղծ ասած, չգիտեմ, թե մնացածը երբ կարվի»,- ասում է Բուռնաշեթի բնակիչներից մեկը։
Բնակիչները հույս ունեն, որ հաջորդ տարի աշխատանքները կավարտվեն այնպես, որ նույնպիսի բարեկարգ ճանապարհ կլինի մինչև Ազավրեթ գյուղ։