«Հանրապետական կուսակցությունը» և կուսակցության թեկնածուն Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում՝ Աշոտ Սաարյանն ընտրողներին խոստանում և առաջարկում են հետևյալը.

Ազատվենք,
Որպեսզի դառնանք մեր պետության հաջողությունների համամասնակից և համատեր

Ազատվենք
Ավտորիտարիզմից, կենտրոնացված կառավարումից և միակուսակցականությունից

Աղքատությունից
Իրավական նիհիլիզմից և անպատժելիությունից:

Մենք գիտենք, ինչպես ապահովել՝
Եվրոպական չափանիշների ազատություն և բարեկեցություն,
Օրենքի գերակայունություն, ինքնակառավարում և արդարություն,
Իրավահավասարություն և հանդուրժողականություն,
Արդարացի դատարան,
Կուտակային կենսաթոշակային համակարգ,
Ազգային ինքնության պաշտպանություն,
Զանգվածային աշխատանքի տեղավորում:

Մենք գիտենք, ինչպես անել, որ մեր պետությունը ավելի լավ պաշտպանվի, քո կառավարությունը քեզ ավելի ծառայի, քո ընտանիքը ավելի պաշտպանված լինի և դու էլ քո երկրի առաջընթացի գործում ներդրման համար հպարտանաս:

Աշոտ Սաարյան՝ ծնվել է 1985 թ. Ախալքալաքի շրջանի Կումուրդո գյուղում: 1992-2003թթ. սովորել է գյուղի դպրոցում: 2003 -2007 թթ. ավարտել է Ի. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2013 թվականից Վրաստանի «Հանրապետական կուսակցության» անդամ է, շրջանային կազմակերպության նախագահ: 2014 թվականի տեղական ընտրությունների ժամանակ ընտրվել է Սակրեբուլոյի պատգամավոր: Ախալքալաքի Սակրեբուլոյում «Հանրապետականներ» խմբակցության նախագահն է: Առաջ է քաշել բնակչությանը հուզող հարցեր ինքնակառավարման ղեկավարության առջև:

Շատ հարցեր դրական լուծում են ստացել՝ մանկապարտեզների քանակի և վերանորոգումների ավելացում, ճանապարհների վերանորոգում, ոռոգման, խմելու ջրերի համակարգերի վերանորոգում, փողոցային լուսավորություն գյուղերում, սոցիալապես անապահով բնակչության համար տեղական բյուջեից ավելի շատ միջոցների հատկացում:

Հաղթելու դեպքում.
ներդրումների ներգրավում լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու համար, գյուղմթերքների հանձնման կետերի ստեղծում, բնակչության ապահովում ոռոգման և խմելու ջրով, զբոսաշրջության և ենթակառույցների զարգացում շրջանում, բարձրլեռնային շրջանների բնակիչների ազատում եկամտահարկից, այլ երկրներից ավելի քիչ քանակի գյուղմթերքների ներկրում, հայերեն և վրացերեն լեզուների ուժեղացված ուսուցում, որպեսզի աճի երիտասարդների աշխատանքի տեղավորումը:

Քաղաքական գովազդ, Jnews.ge –ի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում նյութի բովանդակության համար