Ներքին գործերի նախարարությունից հաղորդեցին տեսախցիկների քանակի ու խախտումների մասին՝ ի պատասխան Jnews-ի հարցմանը, թե որքան «խելացի» տեսախցիկներ ու ընդհանուր տեսախցիկներ կան տեղադրված Նինոծմինդայում, որքան խախտումներ են արձանագրվել այդ տեսախցիկների միջոցով, ինչպես նաև՝ ի՞նչ սկզբունքով և ի՞նչ խախտումներ են արձանագրում տեսախցիկները:
Այսպես, Վրաստանի ՆԳՆ «112» Հանրային անվտանգության կառավարման կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ Նինոծմինդայում տեղադրված է մեքենայի պետհամարանիշը ճանաչող 12 տեսահսկման տեսախցիկ՝ «խելացի տեսախցիկ», ինչպես նաև ընդհանուր հսկողության 13 տեսախցիկ:
ՆԳՆ-ից նաև հայտնում են, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետը նախատեսում է գնել և տեղադրել մեքենայի պետհամարանիշը ճանաչող ևս 8 տեսահսկման տեսախցիկ, նույն ինքը՝ «խելացի տեսախցիկ»։
Իսկ ինչպիսի և ինչքան խախտումներ են գրանցվել Նինոծմինդայում, Jnews-ը կներկայացնի իր հաջորդ հրապարակումներում: