Այսօր՝ հունիսի 27-ին, Ախալքալաքում անցկացվեց աշխատանքային վայրում խտրականության և սեռական ոտնձգության թեմայով թրեյնինգ, որին ներկա էին ոչ կարավարական և կառավարական հատվածների ներկայացուցիչներ։ Նպատակն էր ներկաներին ծանոթացնել աշխատանքային օրենսդրության նոր կանոններին, որպեսզի աշխատավայրում խտրականության կամ սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում մարդիկ տեղյակ լինեն, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել:

Թրեյնինգն անցկացրեց Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտի ներկայացուցիչ(GIPA) աշխատանքային իրավունքների դատապաշտպան Քեթևան Սվանիձեն:

տռենինգթ

«Այսօրվա մեր թրեյնինգի նպատակն է հանրային պաշտոնյաներին և ոչ կառավարական կազմակերպություններում աշխատողներին ծանոթացնել աշխատանքային հարաբերությունների նորություններին, աշխատավայրում խտրականության, ոտնձգության խնդիրների դեպքում ում դիմել: Կկատարենք Վրաստանի օրենսդրության անալիզ և կքննարկենք միջազգային փորձը», – Jnews-ին ասաց Քեթևան Սվանիձեն

trening1

Ծրագիրն իրականացվում է «Վրաստանի կանանց ֆոնդի» ֆինանսավորմամբ: