Ծխախոտի արտադրությունը ստանդարտ փաթեթավորմամբ վաճառքը կարգավորող նոր նորմերը, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի փոխարեն, հնարավոր է ուժի մեջ մտնեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ից։ Հետաձգումը
նախաձեռնողները հիմնավորում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակով։

Գործող օրենքը նախատեսում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից արգելել ծխախոտային արտադրանքի վաճառք/տնօրինում առանց ստանդարտ փաթեթավորման, հակառակ դեպքում կկիրառվեն տուգանքներ։ Ինչպես բացատրում են փոփոխությունները նախաձեռնողները, հետաձգումը պայմնավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով։

«Ստեղծված իրավիճակից ելնելով, ծխախոտի արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները մեկ գործարանի փոխարեն ստիպված են վերակազմակերպել համապատասխան փաթեթավորման գործընթացները մի քանի երկրների տարբեր գործարաններում: Սա ավելի երկար և բարդ գործընթաց է»,- ասված է օրենքում։

Փոփոխությունների նախաձեռնողներն են՝ Դավիթ Սոնղուլաշվիլին, Գոչա Էնուկիձեն, Գելա Սամխարաուլին և Իսկո Դասենին։