Չնայած տարածաշրջանում ընթացող պատերազմին, որը, տեսականորեն, Վրաստանում պետք է առաջացներ սուր ճգնաժամ՝ ուղեկցվելով ազգային արժույթի արժեզրկմամբ, մարտին լարին իրապես անկում է ապրել՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 3 լարիից ցածր նշաձողին, բայց հետո սկսվել է ամրապնդման գործընթացը, և, ներկայիս դրությամբ, փոխարժեքը 1 դոլարի դիմաց 2,93 լարի է կազմում։
Ըստ «ТВС-կապիտալ»-ի գլխավոր տնտեսագետ Օթար Նադարաիայի, լարիի փոխարժեքը վերջին շրջանում անկայուն է, սակայն ընդհանուր առմամբ ազգային արժույթը գնում է դեպի ամրապնդում։
«Ստեղծված իրավիճակում ակնկալիքներ կան, որ լարին էլ ավելի կամրապնդվի՝ մեկ դոլարի դիմաց մինչև 2,80 լարի։ Արտարժույթի մուտքերը բավականին ուժեղ են, բայց միևնույն ժամանակ լարին չափից դուրս կամրապնդվի։ Այս փուլում լարիի չափազանց ամրապնդման հավանականությունը փոքր է»,- կարծում է Օթար Նադարաիան։