Եվս մի վրացի մարտիկ՝ 42-ամյա Ալուդա Զվիադաուրին մահացել է Ուկրաինայում՝ Լիսիչանսկի մոտ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ Վրաստանի դեսպանատունը տեղեկացվել է, և սկսվել են համապատասխան ընթացակարգերը։
Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ալուդա Զվիադաուրին կռվել է չեչենա-ուկրաինական գումարտակում և մահացել՝ փորձելով վիրավորին կրակոցների տակից դուրս բերել։ Գնդակը դիպել է նրա մեջքին։
Պատերազմի սկզբից ի վեր արդեն 16 վրացի է զոհվել, որոնցից հինգը Ուկրաինայի քաղաքացիներ են։