Վրաստան է ներկրվել Sinopharm պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափ: Այդ մասին տեղեկատվություն է տարածում առողջապահության նախարարությունը:
Չինաստանում արտադրված Sinopharm-ի մեկ միլիոն դոզան Վրաստանում է: Չինական արտադրության Sinopharm պատվաստանյութը, որը պատրաստված է ավանդական մեթոդով, աշխարհում ամենատարածվածներից մեկն է: Վրաստանում Sinopharm-ով պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար:
Պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափը սրկսվում է 21-28 օրվա ընդմիջումներով: Պատվաստումների համար այցելությունը հնարավոր է ամրագրվել https://booking.moh.gov.ge/ էլեկտրոնային կայքէջում: Զանգվածային պատվաստումների կենտրոններում պատվաստումը հնարավոր է առանց նախնական գրանցման:
Covid-19-ի դեմ պատվաստման գրանցման համար կարող եք զանգահարել 144-3 և 1522 հեռախոսահամարներով: Պատվաստումը վարակից պաշտպանվելու արդյունավետ և անվտանգ միջոց է:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հանրային առողջապահական գործակալությունները և որակյալ բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստել Covid-19-ի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ: