Երեկ Իռլանդիայի Սենատը Վրաստանին սատարող բանաձև է ընդունել՝ կոչ անելով Եվրամիությանը Վրաստանին տրամադրել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ փաստաթղթի հեղինակները նշում են, որ թեկնածուի կարգավիճակի տրամադրումը կօգնի Վրաստանին մոտենալ ԵՄ-ին և շարունակել բարեհաջող իրականացնել բարեփոխումները։
Բանաձևում նշվում է այն առաջընթացը, որ Վրաստանը գրանցել է ԵՄ-ին ինտեգրվելու իր ճանապարհին և ընդգծված է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական համատեքստը, կարևոր է, որ լինի միասնական մոտեցում անդամ եռյակի նկատմամբ։ Որովհետև այդ երկրներից որևէ մեկին գործընթացից դուրս թողնելը կործանարար ազդեցություն կունենա եվրոպամետ հասարակական տրամադրությունների վրա և Ռուսաստանին «կանաչ լույս» կտա այլ անկանխատեսելի ապակառուցողական գործողությունների համար:
Փաստաթուղթը կենտրոնանում է այն փաստի վրա, որ տասնամյակներ շարունակ վրաց ժողովուրդը մեծապես հավատարիմ է եղել եվրաինտեգրմանը, ինչն արտահայտվում է նաև կառավարությունների կողմից վարվող եվրոպամետ քաղաքականության մեջ։
Բանաձևում թվարկված է այն կոնկրետ ոլորտները, որոնցում բարեփոխումները հաջողությամբ իրականացվել են, այդ թվում՝ ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը, կառավարության թափանցիկության ամրապնդումը և դատական համակարգի անկախությունը: Սենատը ողջունում է Վրաստանի ձեռքբերումներն այս ճանապարհին և կոչ է անում հետամուտ լինել Եվրամիության հետ հետագա քաղաքական և տնտեսական ինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումներին։
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ թեկնածուի կարգավիճակի շնորհումը Վրաստանին կոգնի ավելի մոտենալ ԵՄ-ին և հաջողությամբ շարունակել բարեփոխումները: