Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները բացահայտել են Բաթումիում չլիցենզավորված ձեռնարկատիրական գործունեության դեպք։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ մեկ անձ ձերբակալվել է, իսկ երկրորդ անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հեռակա կարգով։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները կազմակերպել են առցանց խաղեր անցկացնելու քողարկված օբյեկտ, որտեղից, առանց համապատասխան թույլտվության, մոլեխաղերի և շահող խաղերի գործընթացը ինտերնետի միջոցով ուղիղ հեռարձակման ձևաչափով («սթրիմինգ») հեռարձակվել է արտասահմանյան առցանց խաղատների կայքեր։
Եթե այս հաստատությունը գործեր օրինական, պետական բյուջե կվճարվեր 100 000 լարի լիցենզիայի վճար։
Ներկայումս քննչական գործողություններ են իրականացվում այս հանցավոր գործունեությանը ներգրավված այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 192-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը նախատեսում է 3-ից 5 տարի ազատազրկում», — ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հայտարարության մեջ։



