Ջավախքում բնությունն իր գեղեցկության գագաթնակետին է հասնում մայիս-հունիս ամիսներին: Եվ տարվա այս ժամանակահատվածում է, որ այստեղ կարելի է հավաքել տարատեսակ կանաչիներ, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ համ ու հոտով: JNEWS-ն այս անգամ «Ջավախքի համը» շարքում իր ընթերցողին է ներկայացնում տապակած քեխի (քեղ) պատրաստման եղանակը, որն առանձնանում է իր օգտակար հատկություններով

Ջավախքի բարբառով քեխը նույն քեղն է, որը կարող եք հավաքել առվակների ափերից, համեմատաբար խոնավ տարածքներից։ Այն շատ հարուստ է յոդով: Քեխի մեջ յոդի պարունակությունն այնքան շատ է, որ անգամ մեկ կաթիլը կարող է խորը այրվացքներ առաջացնել և կարող է հետքը չանհետանալ մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Սա է պատճառը, որ ոչ բոլորն են համարձակվում հավաքել այս կանաչին:

333

Քեխը տապակելու համար նախ պետք է 15-20 րոպե խաշել, ապա կտրատել և լցնել տապակի մեջ: Ավելացնել յուղ և աղ՝ ըստ բերանի համի ճաշակի, 10 րոպե տապակել կրակի վրա, ապա ավելացնել նախօրոք հարած մի քանի ձու, կրակի վրա թողնել ևս 5 րոպե: Եվ յուրահատուկ բույրով և շատ օգտակար ուտեստը պատրաստ է։

աաա

Հարկ է նշել, որ բացի տապակելուց Ջավախքում քեխը նաև թթու են դնում: Թթու դրած վիճակում ևս շատ համեղ է։