Բավրա և Կաջո գյուղերի նախաձեռնող խմբերի և ակտիվիստների համար հայտարարվել է «Աջակցություն անհրաժեշտ նախաձեռնություններին» դրամաշնորհային մրցույթ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 25-ը։ Հայտադիմումը և այլ փաստաթղթերը կարող եք գտնել հետևյալ հղումով՝

ссылке.

«Կոդորի 2013» համայնքային հիմնադրամը «Տասո» հիմնադրամի աջակցությամբ հայտարարում է «Աջակցություն անհրաժեշտ նախաձեռնություններին» դրամաշնորհային մրցույթ։ Ախալքալաքում ծրագիրն իրականացվում է «Կանայք Ջավախքի ապագայի համար» կազմակերպության կողմից։

Մրցույթի նպատակն է՝նպաստել գյուղական համայնքի սոցիալական զարգացմանը:

Մրցույթի նպատակներն են՝

  • Աջակցություն տեղական ակտիվիստների սոցիալական կարևոր նախաձեռնություններին
  • Սոցիալական պատասխանատվության բարձրացում և գյուղական վայրերում կամավորության մշակույթի ներդրում
  • Գյուղական զարգացման խթանում տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ

Մրցույթին կարող են մասնակցել՝ նախաձեռնող խմբերը և ակտիվիստներն Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո և Բավրա գյուղերից:

Մրցութային հայտը կարելի է լրացնել վրացերենով կամ հայերենով, ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի 2250 լարին։ Հիմնական չափորոշիչը, որով կընտրվեն ֆինանսավորման հայտերը, նախաձեռնության կարևորությունն է համայնքի զարգացման համար։