Ոչ կառավարական կազմակերպություն «Բաց սահմաններ”- ը Ջավախքի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ հրավիրում է Ձեզ մասնակցել «Ավելի շատ քաղաքացիական ակտիվություն jnews.ge»- ում ծրագրին:

Ծրագրին կարող են մասնակցել 15-ից 25 տարեկան ակտիվ երիտասարդները: Ծրագրի շրջանակներում, մասնակիցները կսովորեն ֆոտո-վիդեո և քաղաքացիական լրագրության հիմունքները: Մասնակիցների լավագույն նյութերը կվարձատրվեն:

Դիմումի վերջնաժամկետն է 2016 թ.-ի սեպտեմբերի 13-ը: Նախագիծը ֆինանսավորում է ԱՄՆ դեսպանատունը Վրաստանում: Նախագծի տևողությունն է 1 տարի: Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան շարունակելու համագործակցությունը Ջավախքի տեղեկատվական կենտրոնի հետ:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դիմումի ձևը: Ներբեռնեք հայտը այս հղումով, լրացրեք այն և ուղարկեք հետևյալ Էլ. հասցեին` openborders5@gmail.com:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: