Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլիին մահացած են գտել սեփական տանը, մահվան հանգամանքները պարզվում են։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնել։ Այս հոդվածով են քրեական գործերը միշտ հարուցվում, քանի դեռ չի պարզվել մահվան ստույգ պատճառը։

Ըստ լրատվամիջոցների՝ տեղում մի քանի ժամ է, ինչ աշխատում են փորձագետներն ու կինոլոգները՝ շների հետ։ Դին դեռ փորձաքննության չի ներկայացվել։

Էլոշվիլին Թբիլիսիի փոխքաղաքապետն է 2021 թվականից, մինչ այդ զբաղեցրել է Էներգետիկայի նախարարի պաշտոնը։

Իլիա Էլոշվիլին 47 տարեկան էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա։