Այսօր, Հայաստանի կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 111 մասնակից` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այդ մասին հայտնում են Երևանի ոստիկանությունից:

Ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։

Մայիսի 30-ին կառավարության երրորդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների ու ոստիկանների միջև երկու անգամ բախում է եղել։

Կառավարության մոտ առաջին բախումից հետո հայտնի դարձավ, որ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են»,- ասվում է գրառման մեջ: