Մարտի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք՝ կատարված 2 231 թեստավորումից։
Մահացել է 1 մարդ, առողջացել՝ 47-ը։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 401 դեպք։ Վարակվածներից 409 635-ն առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 2 490 բուժառու:
Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 604 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 959 560 թեստավորում: