«Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն բացառում է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտերկիր կտեղափոխվի բուժման համար:
Կոբախիձեն լրագրողներին հայտնել է, որ Վրաստանում կա հնարավորություն Սահակաշվիլիին բուժելու, և չկա ոչ մի պատճառ նրան տեղափոխելու արտերկիր:
«Արտերկիր տեղափոխումը բացառվում է: Վրաստանում, կան բոլոր հնարավորությունները բուժման համար։ Ոչ մի հատուկ խնդիր չկա: Քրեակատարողական համակարգի իրավիճակն արմատապես տարբերվում 2012-ից հետո: Դուք գիտեք, որ նախորդ ռեժիմի ժամանակ բանտերում մահանում էր մոտ 150 բանտարկյալ: Այս ցուցանիշը նվազել է 12 անգամ, իսկ պատճառն այն է, որ առողջապահական ծառայությունների որակը բարձրացրել է՝ հասնելով շատ բարձր մակարդակի… Համապատասխանաբար, կա հնարավորություն բոլոր ծառայությունները ցուցաբերելու համար: Ոչ մի պատճառ չկա նրան արտասահման տեղափոխելու համար: Ելնելով սրանից, առանց որեւէ խտրականության, Սահակաշվիլիի հանդեպ կցուցաբերվի հենց նույն վերաբերմունքը, ինչպես և ցանկացած այլ դատապարտյալի պարագայում, չնայած այն հանգամանքին, որ վերջինս կատարել է շատ ավելի ծանր հանցագործություն՝ մնացած 9500 բանտարկյալներից», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։