Թբիլիսիում, հունիսի 1-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ վերանորոգված Օրբելիանիի հրապարակի բացումը։
Հրապարակի բացմանը, որն արդեն երկու տարի է, ինչ վերակառուցման ընթացքի մեջ էր, ներկա էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նախարարության գրասենյակի անդամներ և կառավարության այլ ներկայացուցիչներ։
Ինչպես բացման արարողության ելույթի ժամանակ հայտնեց մայրաքաղաքի քաղաքապետը, նա կատարել է կառավարության ընտրությունների ժամանակ խոստացած պայմանը և խոսքով դիմեց Վրաստանի նախագահին, ով, ի դեպ տեղափոխվել և ապրում է Օրբելիանիի հրապարակին կից փողոցում։
«Տիկին Սալոմե, մենք բոլորին, ամբողջ աշխարհին պետք է ասենք, թե որքան գեղեցիկ է մեր քաղաքը, ինչքան հմայիչ է յուրահատուկ շենքերով և կառույցներով, պատմական փողոցներով։ Ով մի անգամ գոնե կհյուրընկալվի Վրաստանում, մեր մայրաքաղաքում, երկրորդ և երրորդ անգամ անպայման պետք է վերադառնա։ Ձեր դերը, որ մեր քաղաքի անունը հնչի տարբեր երկրներում, շատ կարևոր է», – հայտարարեց Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն Օրբելիանիի հրապարակի վերանորոգման աշխատանքներն սկսվել է 2017 թավականին: Աշխատանքների իրականացման համար ընդհանուր առմամբ երկու տարի է պահանջվել:
Ռիմա Մառանգոզյան