Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում մոր և 3 երեխաների սպանության գործով մեղադրյալ Նոդար Ակոպովը օգոստոսի 27-ին Գլդանի կալանավայրում ինքնասպան է եղել:
Նոդար Ակոպովի ինքնասպանության մասին տեղեկությունը հաստատել էր նրա փաստաբան Տարիել Բալաբանիշվիլին sknews.ge-ին տրված հարցազրույցում:
Փաստաբանը նաև տեղեկացրել էր, որ Նոդարը մինչ այդ ինքնասպանության երկու փորձ է կատարել՝ «Նա մի քանի անգամ երակներն է կտրել»։
Այս գործով նշանակվել է հետաքննություն համաձայն 115 հոդվածի, որը նշանակում է ինքնասպանություն։ Այս մասին գրել է sknews.ge- ն։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16 տարեկան Արմինեին, 18՝ Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ:
Հետաքննությունը իրականացվում էր ծանրացնող հանգամանքներում կանխամտածված հանցագործություն կատարելու փաստի վերաբերյալ (Վրաստանի Քրեական օրենսգրքի, 109-րդ հոդվածի, 3-րդ կետի «Ա» – ենթակետ):