Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք է ստորագրել, որը վավերացնում է այսպես կոչված Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագիրը:

Փաստաթղթի համաձայն, ռուսները և Վրաստանից զատված ինքնահռչակ Հարավային Օսիայի քաղաքացիները կարող են քաղաքացիություն ստանալ՝ առանց առաջին անձնագրից հրաժարվելու։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման հավաստագրերի փոխանակման պահից և գործելու է հինգ տարվա ընթացքում՝ նույն ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը չչեղարկի այն։