Ախալքալաքում, ինչպես նաև ողջ Վրաստանում, ժամը 17:10-ին՝ Նեկա Սեբիսկվերաձեի, Զուկա Խուցիշվիլիի, Նատո Գելաշվիլիի, Գիորգի Ճոխոնելիձեի, ինչպես նաև հանդիսատեսի կատարմամբ հնչեց Վրաստան կոչվող անկախ երկրի օրհներգը։
Մինչ օրհներգի կատարումը ցուցադրվեց ներկայացում Վրաստանի և Եվրամիության դրոշներով։
Ուղիղ 104 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Թբիլիսիի ժամանակով 17:10-ին, Վրաստանի դեմոկրատական կառավարությունը՝ Նոե Ժորդանիայի գլխավորությամբ, հռչակեց երկրի անկախությունը Ռուսական կայսրությունից, որի կազմում էր Վրաստանի թագավորությունը ХIХ դարից։
Առաջին դեմոկրատական հանրապետությունը երկար չգոյատևեց՝ ընդամենը երկուսուկես տարի, որից հետո այն խորհրդայնացվեց։ Խորհրդային Միության փլուզման ֆոնին 1991 թվականի ապրիլի 9-ին Վրաստանը կրկին հռչակեց իր անկախությունը 1918 թվականի մայիսի 26-ի Անկախության հռչակագրի հիման վրա։
Վրաստանում արդեն ավանդույթ է դարձել Մայիսի 26-ին՝ ժամը 17:10-ին, ողջ երկրում միաժամանակ կատարել անկախության օրհներգը։