Մայիսի 26-ին՝ Վրաստանի Անկախության օրը, Ախալքալաքում լայնամասշտաբ տոնակատարություն կլինի:
Ժամը 13:00-ին կազդարարվի միջոցառումների սկիզբը: Ելույթի խոսքով հանդես կգան Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Շոթա Ռեխվիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:
Վրաստանի անկախության օրը Ախալքալաքում տոնական միջոցառումներ կլինեն՝ թե երեխաների, թե մեծահասակների համար: Տարբեր համարներով հանդես կգան հայտնի խմբեր ու տեղական համույթներ:
Ժամը 13:20-15:00 կիրականացվի տեղական ծրագիր, երգերով և պարային ելույթներով հանդիսատեսին կներկայանան տեղացի երգիչներն ու պարային համույթները, կլինի նաև թմբուկային շոու:
Ժամը 17:05-17:10 կհնչի Եվրամիության հիմնը, կծածանվի ԵՄ դրոշը, իսկ ժամը 17:10-17:15 կհնչի Վրաստանի հիմնը և օդ բաց կթողնվեն հելիումով փուչիկներ:
Միջոցառումը կուղեկցվի ցուցահանդեսով, ինչպես նաև կլինի հատուկ հանգստի գոտի և լուսանկարվելու տարածք, արագ սննդի կետ, մանկական ժամանցի տարածք և այլն:
Ախալքալաքում միջոցառումն անցկացվում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի նախաձեռնությամբ: