Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ամբողջ աշխարհը նշում է հեռուստատեսության միջազգային օրը: Ախալքալաքում կա միայն մեկ հեռուստաալիք, սակայն համացանցի դարում դիմանալ շատ դժվար է:
Սովետական շենքը քաղաքի կենտրոնում, փոքրիկ բակով, որտեղ տնկված են խնձորի ծառեր: Գրեթե 10 տարի է այստեղ է գտնվում ATV-12 հեռուստաալիքը, որը ստեղծվել է 2001 թվականին՝ 5 հիմնադիրների կողմից: Այս 5 հոգուց մեկը հեռուստաալիքի ներկայիս տնօրեն Վալիկ Քթոյանն է: Հեռուստաալիքը գտնվում է շենքում, որը վարձակալված է և պատկանում է տեղական իշխանությանը: Չնայած շենքում կան շատ սենյակներ, սակայն վերանորոգում չկա, և հեռուստատեսությանը բնորոշ աշխուժություն էլ չկա: Եվ դա զարմանալի չէ, այստեղ մշտապես աշխատում է միայն մեկ օպերատոր, մեկ լրագրող և տնօրենը: Շենքը ամբողջովին չի ջեռուցվում, տաք է միայն սենյակում, որտեղ անընդհատ նստած են աշխատակիցները: Հեռուստաալիքի եթերային ցանցն էլ հարուստ չէ, որպեսզի հաղորդումներ կազմեն ալիքը ո՛չ մարդկային ռեսուրսներ ունի, ո՛չ էլ ֆինանսներ:
Կար ժամանակ, երբ հեռուստաալիքը զարգանում էր, շատ լրագրողներ ու հաղորդումներ ուներ: Ժամանակի ընթացքում ֆինանսավորումը նվազեց, կադրերը հեռացան: Ալիքը օգնեց հիմնել «Ինտերնյուս Վրաստանը»: Ինչպես հիշում է Վալիկ Քթոյանը, սարքավորումներ ձեռք բերվեց առաջին խոշոր դրամաշնորհի ժամանակ: Մինչ այժմ հեռուստաալիքը օգտագործում է այն սարքավորումները, որոնք գնել է 2001-2003 թվականներին, չնայած երբեմն լինում է տեխնիկական թարմացում, բայց հազվադեպ: Չէ՞ որ, միայն մեկ պրոֆեսիոնալ տեսախցիկն արժե 4000-5000 ԱՄՆ դոլար:
«Առանց դրամաշնորհների անհնար է գոյություն պահպանել: Ես չեմ կարող աշխատավարձ տալ մեծ թվով լրագրողների: Հիմա մենք դրամաշնորհ չունենք, իսկ գովազդ էլ ամբողջ Վրաստանում չկա: Մեր ալիքը կարելի է դիտել Սեթ-թոփ բոքսերով և հին ալեհավաքներով: Հեշտությամբ բռնում է։ Հեռարձակում ենք «Մոամբեն» (տեղեկատվական ծրագիր) վրացերեն և հայերեն` 18:00-ին և 21:00-ին: Դրանից հետո մեր եթերում անընդհատ կինոնկարների ցուցադրություն է: Ամենամեծ խնդիրը ֆինանսավորումն է: Այլևս խնդիրներ չկան: Եթե ֆինանսներ ունենանք, մնացած հարցերը լուծելի են: Մենք դիմում ենք դրամաշնորհի համար, գուցե վատ ենք գրում, գուցե և այլ պատճառներ կամ, ինչի պատճառով մեզ չեն տրամադրվում դրամաշնորհներ»:
Ըստ Վալիկ Քթոյանի, նրանք երկար ժամանակ կարող են պահպանեն այն դիրքը, որում այժմ են, բայց դա ցանկալի չէ:
«Այն մակարդակի վրա, որը մենք այժմ ունենք, ինչը ես բարձր չեմ համարում, հնարավոր է պահպանել, բայց պետք է զարգանալ: Այն շենքը, որտեղ մենք գտնվում ենք, վերանորոգման կարիք ունի: Երկրորդ, պետք է ավելացնել լրագրողների թիվը: Դրան փող է հարկավոր: Շենքն էլ մենք վարձակալում ենք տեղական ինքնակառավարման մարմիններից՝ ըստ պայմանագրի: Տեղական ինքնակառավարումը մամուլին հատկացնում է 15,000 լարի, որից 5-ը` ինչ-որ մեկին, չգիտեմ ում: Մեզ տալիս են 10 000 լարի՝ հանելով այդ գումարից 18%-ը, մնում է մոտ 8 հազար ավելցուկով լարի: Նրանք հենց այնպես չեն տալիս այդ գումարն ինձ, նրանք ժամանակ են գնում հեռուստատեսությամբ, որպեսզի մենք նրանց ցուցադրենք և գովազդենք: Մեկ տարուց ավելի է մենք ունենք միայն մեկ լրագրող», – ասում է Վալիկ Քթոյանը:
Վալիկ Քթոյանը հիշում է առաջին տարիները, երբ նրանք սկսեցին աշխատել: Ինչպես սարքեցին հաղորդիչ, այնուհետև ձեռք բերվեցին մեծ կասետներով Panasonic 3000 տեսախցիկները:
ATV12֊ում Հեռուստատեսության միջազգային օրը հանգիստ և հանդարտ անցավ, առանց տոնակատարության, քանի որ միակ լրագրողն ու օպերատորը զբաղված էին իրենց աշխատանքով: