Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը մայիսի 24-ից սկսում է 2022-2023 ուսումնական տարվա առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը, որը կավարտվի հունիսի 15-ին։

ԿԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ առաջին դասարանցիների գրանցումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով, որը հնարավոր է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ http://registration.emis.ge/ կայքում։

Գրանցումը կսկսվի մայիսի 24-ի առավոտյան ժամը 09:00-ին և կավարտվի հունիսի 15-ին, ժամը 18:00-ին, իսկ փաստաթղթերի ներկայացումը կշարունակվի հունիսի 16-ից 30-ը։ 2022-2023 ուսումնական տարում առաջին դասարան կարող են հաճախել այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև հոկտեմբերի 1-ը։

Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։