Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ լարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ ընկել է 20 թեթրիով: Այսպիսով, 100 ռուբլին արժե 4, 3768 լարի։ Ախալքալաքի տարադրամի փոխանակման մասնավոր կետերում ռուբլու փոխարժեքը նույնպես աննշան ընկել է:
Լարիի պաշտոնական փոխարժեքը մայիսի 11-ին.
1 դոլարը՝ 3,0321 լարի,
1 եվրոն՝ 3,1977 լարի,
100 ռուբլին՝ 4,3768 լարի։
Ախալքալաքի մասնավոր տարադրամի փոխանակման կետերում մայիսի 11-ի առավոտյան 1000 ռուբլին կարելի է վաճառել 39 լարիով, գնել 40 լարիով (երեկ՝ մայիսի 10-ին կարելի էր գնել 41,5 լարիով և վաճառել 39,5-ով), իսկ 100 դոլարը կարելի է գնել 304 լարիով, վաճառել՝ 302 լարիով։