Թուրինում կայացել է «Եվրատեսիլ 2022» երգի առաջին կիսաեզրափակիչը։ Ելույթ է ունեցել 17 երկրի ներկայացուցիչ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը։
Նա հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում անցել է մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 14-ին: Ռոզա Լինը հանդես է եկել «Snap» երգով։
Բացի Հայաստանից, «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչ անցած երկրներն են՝ Շվեյցարիա, Իսլանդիա, Լիտվա, Պորտուգալիա, Նորվեգիա, Հունաստան, Ուկրաինա, Մոլդովա, Նիդերլանդներ։
Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին։