«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունը ուսումնասիրել է Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեի հետ կապված ընկերությունների հաղթած տենդերները, նրա իշխանության գալուց հետո ընկերությունները հաղթել են բազմաթիվ տենդերներ:

Մելիքիձեի հետ կապված ընկերությունները, նրա ղեկավար պաշտոնում նշանակվելուց առաջ չէին մասնակցում տենդերների:

«Վրացական երազանք» կուսակցության գործարար Զազա Մելիքիձեն 2014 թ.-ին ընտրվել էր Ախալցիխեի մունիցիպալիտետի Գամգեբելի, ապա 2017 թ.-ին Ախալցիխեի քաղաքապետի պաշտոնին:

Մինչև պետական ծառայության անցնելը, Մելիքիձեի անունով գրանցված է եղել 4 ընկերություն՝ ՍՊԸ «Մելզիան», ՍՊԸ «Մելզիա 2»-ը, ՍՊԸ «Լեգին» և ՍՊԸ «Մեսխեթի XII»-ը:

«Մեսխեթի XII» ընկերությունը պատկանում էր Մելիքիձեին և նրա եղբոր կնոջը՝ 50-50%, մնացած ընկերությունները պատկանում էին Մելիքիձեին:

2014 թ. հունիսի 1-ից հետո, երբ Մելիքիձեն նշանակվել է Գամգեբիլի, Խվիչա Ալավիձեն (աներորդին) դարձել է «Մեսխեթի XII»-ի ընկերության 100% սեփականատերը, Մելիքիձեի նախկին գործընկերուհի Նունու Կապանաձեն նշանակվել է տնօրեն:

Նունու Կապանաձեն նշանակվել է նաև «Մելզիա 2» ՍՊԸ-ի տնօրեն և դարձել է ընկերության 100% բաժնետերը:

Զազա Մելիքիձեն դեռևս «Մելզիա» երկու ընկերությունների և «Լեգի» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է:

Մելիքիձեի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո նրա ընկերությունները մասնակցել են 29 տենդերի, որոնցից 15-ը հաղթել են:

Հաղթած տենդերների ընդհանուր գումարից՝ 528,123 լարիից, 514 341 լարին վերցվել է Ախալցիխեի քաղաքապետարանից:

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ը հրապարակել է «Մելզիա» և «Մեսխեթի XII» ՍՊԸ-ների շահած տենդերների ցանկը:

Tenders-Table