Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի ամենամեծ տնտեսական անկումն է սպասում՝ կապված արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցների աճի հետ։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ ֆինանսների նախարարության ներքին կանխատեսմանը։
Ըստ աղբյուրի՝ ռուսական գերատեսչությունը ենթադրում է, որ այս տարի երկրի համախառն ներքին արդյունքը կնվազի 12%-ով։ Այս դեպքում դա կլինի ամենալուրջ անկումը 1994 թվականից ի վեր, երբ ՀՆԱ-ն անկել էր 12,6%-ով։
Ըստ Bloomberg-ի՝ եթե Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կանխատեսումն իրականանա, ապա վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանի տնտեսության պտուղները կկործանվեն։
Ռուսաստանի Կենտրոնական բանկը ապրիլի վերջին կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում 8-10%-ով։ Կարգավորողի տվյալներով՝ 2023 թվականին սպասվում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 3% անկում, իսկ 2024 թվականին կանխատեսվում է 2,5-3,5% աճ։